Խաչապուրի պատրաստման եղանակը
Խաչապուրի պատրաստման եղանակը
Փափուկ, հյութեղ, համեղ, կշտացնող․․․ անվերջ կարելի է նկարագրել այս համեղ նախաճաշը, որը պատրաստելու համար առանձնապես խոհարարական մեծ հմտություններ պետք չեն։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մի քանի մթերք և 10 րոպե ժամանակ։
Խաչապուրի պատրաստելու համար պահանջվող մթերքներն են․
ալյուր՝ 1 բաժակ, կաթ՝ 1 բաժա․ ձու՝ 2 հատ, պանիր՝ 250-300 գ (ցանկալի է Սուլուգունի), բուսական յուղ կամ կարագ և աղ։
Սկսում ենք պատրաստել․ սկզբում հարեք 2 ձուն՝ ավելացնելով մի փոքր աղ։
Հարած ձվի վրա ավելացրեք կաթը (ցանկալի է գոլ վիճակում), խառնելուց հետո կարող եք կամաց-կամաց նախապես մաղով անցկացրած ալյուրը լցնել և խառնել այնպես, որ գնդիկներ չմնան։
Խմորը ստանալուց հետո ժամանակն է ավելացնել քերիչով անցկացրած պանիրը և խառնել։ Այա ամենը կատարելուց հետո ժամանակն է թխել։

Թխելու համար թավան դնում եք մարմանդ կրակին, մի փոքր ձեթ լցնելուց և տաքացնելուց հետո, խմորի զանգվածը լցնում եք թավայի մեջ։ Եթե վերցնեք միջին չափսի թավա, այս խմորից կարող եք 2 հաստ խաչապուրի ստանալ։

Լցնելուց հետք փակում եք կափարիչը և սպասում 5 րոպե, մինչև տակի հատվածը վարդագույն երանգ ստանա (չեք մոռանում, որ կրակը պետք է լինի մարմանդ, այլապես չհասցնելով թխվել՝ կայրվի)։

Երբ կզգաք, որ տակի հատվածը թխվել է, պտտում եք մյուս կողմ և նույնպես սպասում 5 րոպե։
Ահա, այսպիսի տեսք է ունենալու խաչապուրին, որը ուտելուց հետո ցանկություն եք ունենալու կրիկն պատրաստել։

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am-ը
Օգտակար խորհուրդներ և տարբերակներ
Խաչապուրին վրացական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է, որը վաղուց ընդունվել է նաև հայկական տների սեղաններին։ Այն սովորաբար պատրաստվում է հալվող պանրով, բայց տարբեր տարածաշրջաններում կան նաև ձվով, կարագով կամ միսով պատրաստվող տարբերակներ։
Պանրի ընտրության մասին
Ամենահամեղ խաչապուրին ստացվում է, երբ օգտագործում եք մի քանի տեսակի պանրի խառնուրդ, ինչը ապահովում է և՛ լավ հալվող հյուսվածք, և՛ հարուստ, բազմաշերտ համ։ Չափազանց աղի պանիրների դեպքում կարող եք դրանք նախապես մի քանի րոպե թողնել ջրի մեջ՝ ավելորդ աղը հեռացնելու համար։
Խմորը հունցելիս կարևոր է հասնել առաձգական, ոչ շատ կպչուն հյուսվածքի, որպեսզի հեշտությամբ ձևավորվի և չպատռվի լցոնով լցնելիս։ Պատրաստի խաչապուրին ամենահամեղն է դեռ տաք, երբ պանիրը դեռ հյութեղ և հալված է։ Մնացորդը կարելի է պահել սառնարանում և տաքացնել վառարանում մատուցելուց առաջ։

