Հրապարակվել է ինքնասպան եղած Թաթուլ Պետրոսյանի դավաճան ընկերոջ լուսանկարները
«Նա իմ ավագ եղբոր «шестерка»-ն էր՝ Արթուր Վասիլևը», – պատմել է ինքնասպան եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը։
Հիշեցնենք՝ հայազգի Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենայի հետ։
Միլենան Թաթուլին դավաճանել է ամուսնու մանկության ընկերոջ հետ։
Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն, ավելի վաղ գրել էր.
«Նա հիմա միայն իմ զարմիկների մայրն է, ես նրան կհանդիպեմ դատարանում։
Մինչ նա ընկերուհու հետ նարգիլե էր ծխում, եղբայրս մահանում էր։ Փոխանակ շտապ օգնություն կանչելու, նրա ոտքերը բարձրացնելու՝ նա այդ սրիկային կանչեց․․․
Ես ձեզ ամբողջ ճշմարտությունը կասեմ։
Եվ այո, այն, ինչ դուք գրում եք, ուղղակի սպառնալիք է։
Ես ունեմ իրավաբանական կրթություն և ինը տարի աշխատել եմ դատարանում, գիտեմ բոլոր օրենքները։
Ես կորցնելու բան չունեմ, ես թույլ չեմ տա, որ որևէ տականք ծիծաղի իմ եղբոր վրա»։
Լուսանկարը՝ ստորև․







