Ինքնասպան եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է կինը դավաճանել եղբորը. ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Եղբորս կինը նրան դավաճանում էր նրա մանկության լավագույն ընկերոջ՝ Արթուրի հետ։ Ինքնասպան եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը մանրամասներ է հայտնել ու լուսանկար տեղադրել։
Հիշեցնենք՝ հայազգի Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենայի հետ։
Միլենան Թաթուլին դավաճանել է ամուսնու մանկության ընկերոջ հետ։
Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն, ավելի վաղ գրել էր.
«Նա հիմա միայն իմ զարմիկների մայրն է, ես նրան կհանդիպեմ դատարանում։
Մինչ նա ընկերուհու հետ նարգիլե էր ծխում, եղբայրս մահանում էր։ Փոխանակ շտապ օգնություն կանչելու, նրա ոտքերը բարձրացնելու՝ նա այդ սրիկային կանչեց․․․
Ես ձեզ ամբողջ ճշմարտությունը կասեմ։
Եվ այո, այն, ինչ դուք գրում եք, ուղղակի սպառնալիք է։
Ես ունեմ իրավաբանական կրթություն և ինը տարի աշխատել եմ դատարանում, գիտեմ բոլոր օրենքները։
Ես կորցնելու բան չունեմ, ես թույլ չեմ տա, որ որևէ տականք ծիծաղի իմ եղբոր վրա»։
Լուսանկարն ու տեսանյութերը՝ ստորև․


