ՄամուլՏեսանյութ

FlyOne Armenia-ի՝ Երևան-Ստամբուլ չվերթը հետաձգվեց․ ուղևորները շուրջ 4 ժամ չգիտեին՝ ինչ է լինելու չվերթի ճակատագիրը

FlyOne Armenia-ի՝ Երևան-Ստամբուլ չվերթը հետաձգվեց․ ուղևորները շուրջ 4 ժամ չգիտեին՝ ինչ է լինելու չվերթի ճակատագիրը

Aravot.am-ը գրում է․ Մայիսի 13-ին՝ ժամը 00։55-ին կայանալիք հայկական FlyOne Armenia բյուջետային ավիաընկերության Երևան-Ստամբուլ 3F 475 չվերթը հետաձգվեց։ Ժամը 00։43-ին հայտարարվեց, որ չվերթը մեկ ժամով հետաձգվում է, որովհետև ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիր է առաջացել։

Շուրջ մեկուկես ժամ ուղևորներին սպասեցնելուց հետո հայտարարվեց, որ չվերթը չեղարկվում է, սակայն ավելի ուշ ասացին, որ դա եղել է թյուրիմացություն։

Մի շարք ուղևորներ, այդ թվում այլ ազգերի ներկայացուցիչներ, սկսեցին դժգոհություններ ներկայացնել, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, քանի որ Ստամբուլից էլ այլ չվերթեր ունեին, Երևանում կեցության վայր չունեն։

Ընկերության աշխատակիցներն այդպես էլ հստակ որևէ բան չէին ասում ուղևորներին, թե  ի վերջո այսօր չվերթը կկայանա՞, թե՝ ոչ։ Ասացին, որ ունեն ընտրության իրավունք՝ կարող են իրենց իրերը վերցնել և դուրս գալ օդանավակայանից։

FlyOne Armenia-ից հայտարարեցին, որ փորձում եմ թուրք գործընկերների հետ բանակցել, հասկանալ հնարավոր կլինի՞ Շարմ էլ Շեյխ թռչող՝ ավիաընկերության օդանավի համար թույլտվություն ստանալ Թուրքիա մուտք գործելու, որպեսզի դրանով ուղևորներին փոխադրեն Ստամբուլ։ Սակայն թուրքական կողմն ասել էր, որ դա երկարատև գործընթաց է։

Զրուցեցինք Երևան-Ստամբուլ չվերթի ուղևորներից ստամբուլահայերի մի ընտանիքի անդամների հետ։ Կինը նշեց․ «Ժամը 22։00-ից սպասում ենք։ Բան չեն ասել, պատասխան տալու մարդ չկա։ Իմ ամուսնու դեղերը ճամպրուկում են, ինքը առողջական խնդիր ունի, բայց այս պահին դեղ չունենք, որ ամուսինս ընդունի»։

Շուրջ երեքուկես ժամ ուղևորներին սպասեցնելուց հետո նոր միայն ավիաընկերության ներկայացուցիչները սկսեցին նրանց ջուր բաժանել։ Քիչ անց հայտարարվեց, որ չվերթը հետաձգվում է։ Չվատախտակին էլ ժամը 5։00-ից հետո հայտնվեց այն, որ չվերթը հետաձգվում է՝ մայիսի 14-ին՝ ժամը 00։20-ին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում