Մամուլ

Բյուջեի հաշվին Արմեն Սարգսյանի համար Mercedes-Maybach է գնվել 225 հազար եվրոյով (ֆոտո)

Նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը Hraparak․am-ի հետ զրույցում հաստատեց, որ Արմեն Սարգսյանի համար նոր մեքենա է ձեռք բերվել՝ վերոնշյալ Mercedes S560 Maybach-ը, և նշեց, որ այն ձեռք է բերվել կառավարության որոշմամբ, պետբյուջեի միջոցներով։

Նախագահի Maybach-ին ուղեկցում էին նաև ՊՊԾ-ի երկու Nissan X-Trail-ները։

Mercedes-Maybach

Թե որքան գումար է ծախսվել բյուջեից այս մեքենայի ձեռքբերման համար, Հասմիկ Պետրոսյանը դժվարացավ ասել։

Արմեն Սարգսյանի Mercedes-Maybach

Այդուհանդերձ, մենք պարզեցինք, որ եթե Հայաստանում Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցչությունից որոշենք պատվիրել այսպիսի Mercedes S560 Maybach, ապա այն կարժենա մոտ 225 հազար եվրո։ Մեզ ասացին, որ այդպիսի մի Maybach արդեն ճանապարհին է և մոտ օրերս կլինի Հայաստանում, թեպետ դեռ որևէ մեկի կողմից գնված չէ։

Կիսվել նյութով