Ազատ խոսք

Աննա Հակոբյանը երազել է լինել մոդել և կայսրուհի, իսկ Նիկոլն էլ կրկնօրինակում է հայոց որոշ արքաներին

Աննա Հակոբյանը երազել է լինել մոդել և կայսրուհի, իսկ Նիկոլն էլ կրկնօրինակում է հայոց որոշ արքաներին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տիգրան Մեծը Գեղարքունիքում է, իսկ Կլեոպատրա Պոնտացին՝ Արցախում (լուսանկար)

Հայաստանի վարաչապետի ընտանիքի անդամները շարունակում են կյանքի կոչել իրենց մանկության թաքնված երազանքները…

Որքան հասկանում եմ, Աննա Հակոբյանը երազել է լինել մոդել և կայսրուհի, իսկ Նիկոլն էլ կրկնօրինակում է հայոց որոշ արքաներին և Հիսուս Քրիստոսին…
“Երջանիկ պատահականությամբ” Նիկոլն ու Աննան երկու օր էլ Տիգրան Մեծ և Կլեոպատրա Պոնտացի են իրենց երևակայում…

Արցախում գտնվող Աննա Հակոբյանը համապատասխան “հանդերձանքով” գովազդում է Տիգրան Մեծի կողմից Արցախում կառուցված Տիգրանակերտը, իսկ Գեղարքունիքի մարզում այդ ժամանակ գտնվող Նիկոլը, “Տիգրան Մեծ”-ի լոգոյով շապիկը հագին, կրկին Հիսուսի անունն էր տալիս և իր հիմնականում դիլետանտ ու անգրագետ թիմակիցներին երկու տարի պարգևավճարներ տալուց հետո հայտարարեց, որ ճիշտ է արել, որ պարգևատրել է…»։

Կիսվել էջում