Մամուլ

210 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 42056, գրանցվել է մահվան 1 դեպք

210 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 42056, գրանցվել է մահվան 1 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42056 դեպք, որոնցից 35226-ն` առողջացած, 833-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 188.567 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 210

Առողջացածներ՝ 244

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1696

Մահվան դեպքեր՝ 1

Կիսվել էջում