Ազատ խոսք

2019 թվականին Մարությանների ընտանիքը ձեռք է բերել թվով 3 անշարժ գույք` բոլորը Չեխիայի Հանրապետությունում

2019 թվականին Մարությանների ընտանիքը ձեռք է բերել թվով 3 անշարժ գույք` բոլորը Չեխիայի Հանրապետությունում

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ 

«Հայկ Մարությանի նոր ձեռքբերումները:

Կարծեցիք քաղաքային տնտեսության ձեռքբերումնե՞րը նկատի ունեմ: Իհարկե` ոչ: Վերջինիս համար, կարծես թե, դրա ժամանակը չի:

2019 թվականին Մարությանների ընտանիքը ձեռք է բերել թվով 3 անշարժ գույք` բոլորը Չեխիայի Հանրապետությունում:

Հայրենասիրական տենդով տառապող Մարությանը, իր քաղաքական թիմի հետ միասին, հադես է գալիս զանազան պաթոսային ելույթներով և սփյուռքի հայրենակիցներին մշտապես կոչ անում վերադառնալ և ապրել այլևս Նոր Հայաստանում, ներդրումներ անել ու զարկ տալ երկրի զարգացմանը: Բայց, արի ու տես, այս մարդն իր ապագան ամենևին չի կապում Հայաստանի ու Երևանի հետ:

Հիշեցնեմ, որ պաշտոնը ստանձնելու պահին Հայկ Մարությանը հայտարարագրել է թվով 21 անշարժ գույք, որից միայն 4-ն են Հայաստանում` Երևանում: Մնացած 17-ը ևս գտնվում են Չեխիայի Հանրապետությունում: Դրան գումարվեցին իր պաշտոնավարման ընթացքում նոր ձեռքբերված ևս երեքը արտասահմանյան անշարժ գույքի թիվը հասցնելով 20ի:

Դե, իհարկե, հասկանալի է դառնում, որ կառավարումը տապալելու արդյունքում, հավանաբար, բնակություն կհաստատեն այն երկրում որի հետ կապում են իրենց ապագան` Չեխիայի հանրապետությունում»:

Կիսվել