ՄամուլՔաղաքականություն

Դատախազի միջնորդության վերաբերյալ «Իմ քայլը» որոշում է կայացրել

Դատախազի միջնորդության վերաբերյալ «Իմ քայլը» որոշում է կայացրել

Քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության նիստը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատախազի միջնորդության վերաբերյալ խմբակցությունը կայացրել է որոշում, այն կհայտնեն վաղը՝ փակ-գաղտնի քվեարկությամբ:

«Նիստում քննարկել ենք հունիսի 16-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը, այդ թվում՝ դատախազի միջնորդությունը:

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունն իրավական գործընթաց է և չպետք է դրան քաղաքական երանգ տալ:

«Մենք՝ որպես ԱԺ պատգամավորներ, գործեր չենք քննում, իրավապահները պետք է գործերը քննեն և բոլոր փաստերը համադրելով՝ որոշում կայացնեն»,- ասաց Մակունցը:

Կիսվել նյութով