Հուզված եմ վարչապետիս տեսքից գերհոգնածությունից կարմրած աչքերից, հոգու ցավից, ներքին տագնապից. Մերի Տոմոյան
Հուզված եմ վարչապետիս տեսքից գերհոգնածությունից կարմրած աչքերից, հոգու ցավից, ներքին տագնապից. Մերի Տոմոյան
Մերի Տոմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չգիտեմ ով այս դառը կատակն արեց աշխարհի հետ, բայց կարող եմ ասել հստակ, որ ոչ մի վիրուս մեր դեմ խաղ չունի։
Մենք ոչլոտ ու ԴՏ-ի հոտով հաց կերած, պատերազմ ու երկրաշարժ տեսած, 2 ժամում ամբողջ տան գործ արած, մոմի լույսի տակ դաս սովորած, վերարկուով անկողին մտած, սեռժ ու ռոբ տեսած ժողովուրդ ենք։
Վիռուսն այդքան ճանապարհ անցած չկա ինչքան որ մենք ենք անցել։ Ով գիտի, մի գուցե մի 3 ամսվա կյանք ունի, կլորիկ բաքոնիկի պես դուս պրծուկ է ինչ որ լաբորատորիայից……….ախ ախ..
Ամեն բան կանցնի կգնա ժողովուրդ ջան և մենք պատվով դուրս կգանք այս վիճակից, ամեն հարցում ուժեղ և համբերատար կլինենք։ Մեր պրիզման փոխենք, կյանքին այլ կերպ նայենք։ Ինչո՞վ է տարբերվում այս ամենը համաշխարհային պատերազմից, միայն բոմբեր չկան…
Կարևորը ազգանվեր և ազգասեր, թեկուզ և շատ տանջված աչքերով, մի հոյակապ մարդ է կանգնաց մեր կողքին, որի հետ մենք ամեն բան կանցնենք պատվով և ամենալավ ճանապարհով մեր երկրի համար։ Առողջություն մեր վարչապետին…..
Ճիշտն ասած շատ հուզված եմ….
Հուզված եմ վարչապետիս տեսքից գերհոգնածությունից կարմրած աչքերից, հոգու ցավից, ներքին տագնապից….. շատ եմ հուզված…. նման պահերին հարազատի համար առաջին միտքն է գալիս լեզվիդ… վախ քոռանամ ես։
Չգիտեմ ինչով օգնենք քեզ մեր հարազատ և հոգատար վարչապետ։ Ծանր է գործդ, ահավոր…. էս նեղ դրության մեջ լկստվածներդ են եթերներ մտնում, պահանջներ դնում, կարծես իրենց հետ չի այդ ամենը կատարվում։
Ախպերները ճշտով օրենք են քարոզում, իրենց շեյխության մասին մտածում, առնետները էլ ավելի սովածանում ու ներվեր կռծում….
Մինչև հիմա չեմ հասկանում, նայում եմ կողքից ու զարմանում, ինչպես ազգս արժանացավ նման ղեկավարի?
Երևի մնացած նորմալների աղոտքն էր սիրով լի….մի գուցե, չգիտեմ։
Մերի Տոմոյան»: