Մամուլ

Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաեւ բացում է նոր հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաեւ բացում է նոր հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության եւ արդարացվածության:

Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային եւ ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ:

Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաեւ բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ:

Ստորեւ այսուհանդերձ այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները:

փետրվար

Տնտեսական ակտիվության աճ – 9.2 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.7 տոկոս
Շինարարության աճ – 25 տոկոս
Ծառայությունների աճ – 3.5 տոկոս
Առեւտրի շրջանառության աճ – 10 տոկոս
Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 1.2 տոկոս
Արտահանման աճ – 7.6 տոկոս

հունվար-փետրվար

Տնտեսական ակտիվության աճ – 8.7 տոկոս
Արդյունաբերական աճ – 15.3 տոկոս
Շինարարության աճ – 5.8 տոկոս
Առևտրի շրջանառության աճ – 6.3 տոկոս
Ծառայությունների աճ – 11.2 տոկոս
Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 23.1 տոկոս
Արտահանման աճ – 8.8 տոկոս»,- գրել է վարչապետը։

Կիսվել էջում