ՄամուլՏեսանյութ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 78-ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 78-ի

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք ևս 6 հաստատված դեպք, որոնք կապված են արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 78-ն է»,- ասաց Թորոսյանը:

Այս պահին ունենք հաստատված ընդհանուր 78 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Կիսվել