«Արսեն Թորոսյանը, նույն ինքը` պարոն տհասը…». Միհրան Հակոբյան
«Արսեն Թորոսյանը, նույն ինքը` պարոն տհասը…». Միհրան Հակոբյան
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արսեն Թորոսյանը, նույն ինքը` պարոն տհասը, այսինքն` լավ չհասկացողը, այդպես էլ չհասկացավ ու չգիտակցեց արտակարգ դրության իմաստն ու բովանդակությունը:
Այդպես էլ չհասկացավ, որ դատական ատյաններում պարտություն կրելուց հետո արտակարգ դրության պայմաններում մահացու վտանգ ներկայացնող համաճարակի դեմ «պայքարող» նախարարն իրավունք չունի լայվ ձևաչափով վնգստալ ու դատական համակարգին գնահատականներ տալ:
Նա այդպես էլ չհասկացավ, որ չի կարելի չվստահել դատական համակարգին, բայց վստահել քննչական մարմիններին, որովհետև իրավապահ համակարգը մեկ միասնական ամբողջություն է` ոստիկանից մինչև բանտապահ:
Պարոն տհասն այդպես էլ չհասկացավ, որ գոնե հիմա պետք է տնաքանդ պոպուլիզմը դադարեցնել ու անցնել գործի, որ հնարավոր լինի կյանքեր փրկել:
Պարոն տհասը չհասկացավ… Երևի չէր էլ կարող հասկանալ, որովհետև եթե հասկանալու ունակություն ունենար, ապա իր իսկ հանցավոր անգործության ու մասնագիտական գոռոզության հետևանքով համաճարակը Հայաստանում այս չափերի չէր հասնի, միգուցե և արտակարգ դրության կարիք էլ չզգացվեր:
Նա հիմա էլ չի հասկանում, որ շատ մոտ է ժամանակը, երբ քննչական մարմիններում ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել ոչ միայն առողջապահության ոլորտում առկա ֆինանսական ահռելի չարաշահումների, այլև իր հանցավոր անգործության ու փնթի գնահատականների հետևանքով մահացու համաճարակի առջև երկրի դռները բացելու համար»: