«Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում». Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել
«Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում». Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ տեղադրելով տեսանյութ։
Տեսանյութը 2016թ. վաղեմություն ունի։ Աչաջուր համայնքում ծնված հսկա Տիգրանն արդեն ժիր մանուկ է, վազվզում է և ուրախություն պարգևում ծնողներին։ Հսկա Տիգրանը բնական ճանապարհով է ծնվել և կշռում էր 5 կգ 230 գրամ, հասակը՝ 57 սանտիմետր։
«Արդեն առողջ մեծանում է։ Էությունը այն է, որ մարզում, էս քաշով ու բոյով, բնական ճանապարհով, առողջ բալիկ է ծնվել ու վազվզում է արդեն»,- հավելել է Հովսեփյանը։