Աշխարհ

Իրանում 25 մլն մարդ մասնակցել է Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին

Իրանում 25 մլն մարդ մասնակցել է Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին

ТАСС-ը հաղորդում է, որ շուրջ 25 մլն մարդ մասնակցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտային զորամասեր) «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին, որոնք տեղի են ունեցել Իրանի տարբեր քաղաքներում:

Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը:

«25 մլն մարդ է մասնակցել արարողություններին, իսկ մնացածները՝ Իրանի 80 մլն բնակչությունից, նույնպես ցավակցել են այդ իրադարձության կապակցությամբ»,-նրա խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:

Շարիֆի խոսքով, երբ «գեներալի մարմինը հասցվեց երկիր, հրաժեշտի արարողությունները տեղի ունեցան հինգ քաղաքում՝ Ահվազում, Մեշհեդում, Թեհրանում, Կումում եւ Քերմանում»:

Կիսվել նյութով