Ազատ խոսք

«Փաշինյանը Նժդեհի թասիբը պահեց առավել քան որևէ հանրապետական». Արմեն Մինասյան

«Փաշինյանը Նժդեհի թասիբը պահեց առավել քան որևէ հանրապետական»: Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանը տեղին դիտարկումներով ապտակեց մեր հարևանին։ Բնականաբար, մի շարք դիտարկումների կարիք կան այն մասին, որ, ամեն դեպքում, Սերժի ժամանակ էլ նույնն էր։

Ա) Վարչապետ Փաշինյանը Նժդեհի թասիբը պահեց առավել քան որևէ հանրապետական։ Սերժի ժամանակ էլ էր այդպես։ Ավելին, Փաշինյանը Սերժից ավելի Սերժ ա, որովհետև համարում ա, որ պիտի արձագանքի ու հիշատակի Նժդեհի կոլաբորացիայի փաստը։

Բ) Ալիևը, բառիս բուն իմաստով, մոռացել ա վերելակի մասին ու, ոնց որ Սերժի ժամանակ էր, տարբեր աստանաներն ու աշխաբադներն օգտագործում ա կծել-մծելու համար։ Բայց եթե Սերժի ժամանակ սիստեմ կար, պատասխանում, բան էին անում, հիմա Փաշինյանն ստիպված ա մենակով թեման առաջ տանել։ Բա հո էն խաղաղասիրություն քարոզող քաղհասարակություն-պառլամենտ-մամուլ սիմբիոզը չի՞ հելնելու ռազմատենչությունից խոսա։

Ընենց որ, կամաց-կամաց մոտենում ենք բիֆուրկացիոն կետին։ Պատկերավոր ասած՝ կամ Փաշինյանը հանում ա Նժդեհի արձանը, ու դառնում ա ազգի դավաճան, կամ՝ Փաշինյանը չի հանում Նժդեհի արձանը, ու դառնում ա էլ ավելի բեթար հանրապետական»։

Կիսվել