Մամուլ

Վանեցյանի մայրը Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում «փայատեր» է եղել. «Ժամանակ»

Վանեցյանի մայրը Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում «փայատեր» է եղել:

«Ժամանակ-ը գրում է. «Հեղափոխությունից հետո շատ խոսվեց և վարչապետի շուրթերով շարունակվում է խոսվել Քոչարյանների կուտակած միլիոնների մասին։ ԱԱԾ-ում անգամ քրեական գործ հարուցվեց, սակայն այդ գործը այդպես էլ որևէ հանգուցալուծում չի ստանում։ Փոխարենը՝ Սեդրակ Քոչարյանը սկսեց աջ ու ձախ դատի տալ այն մարդկանց, ովքեր խոսում էին իրենց միլիոնների մասին։

Բոլորը գիտեն, որ Սեդրակ Քոչարյանը եղել է «Նոկիա» հեռախոսների ներկրման բիզնեսի հիմնական փայատերը։ Տարիներ առաջ, եթե ուրիշ մեկը փորձում էր «Նոկիա» ներկրել, արժանանում էր դաժան ճակատագրի։

Բայց շատ քչերին է հայտնի, որ այդ տարիներին Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում «փայատեր» է եղել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը ՝ Մարգարիտա Ազարյանը, ով հեղափոխությունից հետո նախ նշանակվեց վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ, ապա՝ նախագահի օգնական:

Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ թերևս Վանեցյանը առանձնապես շահագրգռված չէր կրտսեր Քոչարյանի վերաբերյալ քրեական գործերի քննության հարցում»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվել