Մամուլ

Արթուր Վանեցյանի մայրը նույնպես աշխատանքից կազատվի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում աշխատանքից կազատվի ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը ՝ Մարգարիտ Ազարյանը, ով այս պահին զբաղեցնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնականի պաշտոնը:

Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել է նախագահականի նամակների բաժնի պետը՝ 1998-2002, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը` 2011-2018:

Իսկ 2018թ. հունիսի 27-ին նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և կադրերի կառավարման վարչության պետ և ազատվել էր 2019թ. ապրիլի 2-ին՝ վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել էջում