Մամուլ

Դավիթ Սանասարյանը կվերականգնվի ՊՎԾ պետի պաշտոնում

Դավիթ Սանասարյանը կվերականգնվի ՊՎԾ պետի պաշտոնում։ Վերջին օրերի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ պտտվող աղմկահարույց իրադարձություններից հետո, որոշ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի Դավիթ Սանասարյանին վերականգնել իր նախկին՝ ՊՎԾ պետի պաշտոնում։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի գործով ապացույցներ չեն գտնվել։ Փաշինյանին ներկայացվել են ահներքելի փաստեր այն մասին, որ ամիսներ առաջ հեմոդիալիզների սարքերի հետ կապված պատմությունը և Սանասարյանի լիազորությունների վաղաժամ դադարեցումն ընդամենը Սանասարյան-Վանեցյան լարված հարաբերությունների արդյունք էին և, որ, այդ աղմկոտ պատմության հեղինակը հենց Վանեցյանն էր։

Այս մասին Դավիթ Սանասարյանը հանդես էր եկել հայտարարությամբ

«Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։

Նախաքննության մարմնի և դատախազության կողմից միջնորդությունը քննարկելուց հետո հանդես կգանք ասուլիսով և կպատասխանենք բոլոր հարցերին։

Միևնույն ժամանակ, վստահ լինելով, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը համոզված է իմ անաչառության, ազնվության և սկզբունքայնության հարցում, այդուհանդերձ, զանգվածային լրատվամիջոցներով և ֆեյսբուքով շրջանառվող բամբասանքների ազդեցության տակ ընկած անձնաց համար հայտնում եմ, որ նույնիսկ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ այդ թվում օպերատիվ տվյալներ առկա չեն։ Արդարությունն անպայման վերականգվելու է»։

Կիսվել