Ազատ խոսք

«Հերթական խելագարը պետական ամենակարևոր գաղտնիքները շալակում ու հեռանում է Մոսկվա». Վահագն Ավագյան

«Հերթական խելագարը պետական ամենակարևոր գաղտնիքները շալակում ու հեռանում է Մոսկվա»: «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հակամարտությունը անձնական կռիվ չէ, այլ Հայաստանի ինքիշխանության առաջ կանգնած անվտանգության ինստիտուցիոնալ ճգնաժամի հետևանք:

Ինչքանո՞վ կարող է Հայաստանը իրեն թույլ տալ 3 ամիսը մեկ հերթական խելագարը պետական ամենակարևոր գաղտնիքները շալակի ու հեռանա Մոսկվա:

Այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանի մեջ է և իր գործողությունների/նշանակումների Հայաստանի Հանրապետության համար վտանգավորության: Ժամ առաջ անհրաժեշտ է Ռուսական ԿԳԲի ստորաբաժանում ԱԱԾից առանձնացնել և լյուստրացիայի միջոցով զտել գործակալներին, ԱԱԾի հետախուզության և հակահետախուզության հետ չկապված ստորաբաժանումները տեղափոխել այլ կառույցների ենթակայության տակ, կամ կազմալուծել ըստ անհրաժեշտության, Ռուսաստանի գործակալներին զրկել Հայաստանում քաղաքական հասարակական գործունեությունով զբաղվելու իրավունքից, կյանքի կոչել ռուսական սահմանապահ ծառայությունների պայմանագրով նախատեսված փոխարինման կետը:

Հաջորդ անգամ ես նոր ԱԱԾ պետին չեմ մեղադրելու: Ավելին, ես հիմա էլ Վանեցյանին չեմ մեղադրում: Նրան մեր վարչապետը ինքն է վստահել մեր ազգային անվտանգությունը և դրա հետ կապված գաղտնիքները:

Եթե ինստիտուցիոնալ ճգնաժամերը փորձենք լուծել Պետրոսի փոխարեն Պողոսին նշանակելով, ապա գլորվելու ենք անդունդը»:

Կիսվել էջում