Մամուլ

«Գեներալը պետք է ծառայի երկրին, ոչ թե իշխանությանը»․ Գևորգ Կոստանյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին․ «Ժողովուրդ»

«Գեներալը պետք է ծառայի երկրին, ոչ թե իշխանությանը․․․»։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանի դասախոս Գևորգ Կոստանյանի հետ:

Ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Ծանոթ եմ հրաժարականի վերաբերյալ Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ինքս որպես արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ), շատ լավ հասկանում եմ թե ինչ նկատի ունի Վանեցյանը, երբ սպայի պատվին հղում կատարելով մտահոգություն է հայտնում երկրի ճակատագրի մասին:

Հավատացած եղեք, որ իր ամբողջ կյանքը ուսադիրների տակ անցկացրած մարդը, այն էլ ազգային անվտանգության սպան, երբեք հենց այնպես նման հայտարարություններ չի անում, պարզապես՝ իր կարգավիճակը կաշկանդել է շատ բաների մասին խոսել հրապարակայնորեն, բայց որպես երկրի անվտանգության համար պատասխանատու անձ, զգուշացնել պարտավոր էր:

Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ, որպես ազգային անվտանգության սպա, ինչպես նաեւ ծանոթ եմ վերջին շրջանում Հայաստանի սահմաններից դուրս, որպես ԱԱԾ տնօրեն նրա ձեռք բերած հեղինակությանը՝ նաեւ հետախուզության եւ հակահետախուզության մասով:

Ինչ էր Ձեր կարծիքով Փաշինյանի եւ Վանեցյաին հռետորաբանության կոշտության պատճառը:

Գիտեք Հայաստանում միշտ տպավորություն է եղել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է ծառայի իշխանությանը եւ այդ պատճառով եթե նման որեւէ մեկը գործող իշխանությունից տարբերվող կարծիք է արտահայտել, համարվել է անընդունելի: Իհարկե շատ կան պաշտոնյաներ, որոնք տվյալ պահի իշխանությունների քիմքին հաճելի են գործում եւ գնահատվում են նաեւ այսօր: Բայց չպետք է մոռանալ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ Հայաստանը՝ հավերժ:

Պատմությունն է ցույց տալու թե, ով ինչպես էր պաշտպանում Հայաստանի շահը ու իրականում ում ծառայություն է օգուտ բերել Հայաստանին, իսկ ումը՝ վնասել: Իմ համոզմամբ, Վանեցյանը երբեք չի ծառայել որեւէ իշխանության. ծառայել ծառայում եւ ծառայելու է պետութանը: Եւ ընդհանրապես, գենելարը եւ սպան՝ կլինի բանակում, թե իրավապահ մարմիններում, պետք է ծառայի ոչ թե իշխանությանը, այլ երկրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով