Մամուլ

Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են․Նաիրա Զոհրաբյանը անձամբ անվասայլակով փորձել է անցնել

Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն անձամբ անվասայլակով փորձել է անցնել թեքահարթակներով: Տեսանյութին կից գրել է․

«Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են.

Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երեւանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված եւ հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է:

Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել:

Երեւանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով:

Փորձարկման արդյունքը` տեսանյութում»։

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐԸ ԿԱՄԻԿԱՁԵՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ.Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է: Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել: Երևանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով:Փորձարկման արդյունքը` տեսանյութում:

Gepostet von Naira Zohrabyan am Freitag, 26. April 2019
Կիսվել