Շոու-բիզնես

Տիմատին տեսահոլովակ է նկարահանել՝ նվիրված մահացած ընկերոջը․ «Հիշո՞ւմ ես»

Տիմատին տեսահոլովակ է նկարահանել, որը նվիրված է երգչի մահացած ընկերոջը` «Աստղերի ֆաբրիկա 4» նախագծից հայտնի Ռաթմիր Շիշկովին։ Երգը կոչվում է «Հիշո՞ւմ ես»։

Տեսահոլովակը լույս է տեսել մահացած ռեփերի ծննդյան օրը` ապրիլի 24-ին։ Ռաթմիրը մահացել է 2007 թվականին ավտովթարի պատճառով։

«Մի օր մենք անպայման կհանդիպենք։ Քանի դեռ այդ օրը չի եկել, ես ցանկանում եմ, որ քո հիշատակը հնարավորինս երկար ապրի այն մարդկանց սրտերում, ովքեր հիշում են այն ժամանակը, ովքեր մեզ հետ են  մեծացել»,- գրել է Տիմատին։

Կիսվել էջում