Մամուլ

Հրայր Թովմասյանի սանիկը լքեց ԱԺ վարչության պետի պաշտոնը. «Իրավունք»

Հրայր Թովմասյանի սանիկը լքեց ԱԺ վարչության պետի պաշտոնը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ տեղեկատվության և վերլուծության վարչության պետ Գոհար Մելոյանը, որը մեր տեղեկություններով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Ազգային ժողովին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, Գ. Մելոյանի հրաժարականը պայմանավորված է նրանով, որ նոր իշխանությունները որոշել են ընդհանրապես կազմալուծել վերոնշյալ վարչությունը՝ այն փոխարինելով մեկ այլ նմանատիպ վարչությունով:

Այնտեղ ամենայն հավանականությամբ, աշխատանքի կտեղավորվեն իրենց հետ քայլած ու դեռ պաշտոն չունեցող ակտիվիստները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել