Մամուլ

«Թող ինձ տանեն, դատապարտեն, նստեցնեն»․ Նիկոլ Փաշինյան

«Թող ինձ տանեն, դատապարտեն, նստեցնեն»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, ասել էր, թե քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահված է ոչ վարչապետին, այլ բացառապես դատախազին։

Փաշինյանն էլ իր հերթին պատասխանել է Թաթոյանի հայտարարությանն ու ասել․ «Թող ինձ տանեն, դատապարտեն, նստեցնեն»։

Փաշինյանն այս թեմային անդրադարձել է նաև ֆեյսբուքյան իր էջում ՝ գրառման տեսքով։

«Հարգելիներս, ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է: Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»,-գրել է վարչապետը:

Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 5. April 2019
Կիսվել նյութով