Ստամբուլի ռեստորաններից մեկում «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը ծաղրանկար են դարձրել
Ստամբուլի ռեստորաններից մեկում «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը ծաղրանկար են դարձրել
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում գտնվող ռեստորաններից մեկում Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» հայտնի որմնանկարը ծաղրանկարի տեսքով ներկայացնելու առնչությամբ:
Ստամբուլում հրատարակվող հայկական «Լույս» ամսագրից տեղեկանում ենք, որ ծաղրանկարը, որտեղ Հիսուս Քրիստոսն ու նրա աշակերտները ներկայացված են թուրքական շոու բիզնեսի անդամների դեմքերով, Աթեշյանի բողոքից հետո հանվել է ռեստորանի պատից:
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ իր գրավոր բողոքից հետո ոստիկանության աշխատակիցները պարտադրել են ռեստորանի տերերին հանել նկարն ու հանդես գալ գրավոր ներողությամբ:
Ռեստորանի տնօրինությունը հայցել է քրիստոնյա համայնքի ներողամտությունը՝ շեշտելով, որ իրենք որևէ հետին միտք չեն ունեցել և որ տեղի ունեցածը սխալմունք է:
Աղբյուր՝ tert.am