Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել. 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել․ Փաշինյան
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով և հայտնվել 19-րդ հորիզոնականում:Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում»,– նշել է նա։
Ըստ վարչապետի` նշված ցուցանիշը կարևորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար. նրանք կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է: