Փաստենք, որ Ազգային Ժողովն այլևս վերածվել է ՔՊ-ական գրասենյակի. Արմեն Աշոտյան
Փաստենք, որ Ազգային Ժողովն այլեւս վերածվել է ՔՊ-ական գրասենյակի, Ազգային Ժողովի դահլիճը՝ կուսակցական ակտիվի նիստերի սրահի, իսկ թափանցիկության եւ հաշվետվողականության մասին դատարկաբանությունները ավարտվել են ԱԺ անցակետում լրագրողների արգելափակմամբ։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Դռնփակ նիստին մասնակցել են նաև նախարարներ, մարզպետներ և կառավարության այլ ներկայացուցիչներ:
Ուշագրավ էր նաև այն փաստը, որ լրագրողների մուտքն ԱԺ արգելվել է: