Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա
Գավառի Հ.4 հիմնական դպրոցը գրել է, որ խոր ցավով ու անսահման կսկիծով հրաժեշտ են տալիս իրենց սիրելի աշակերտին՝ Ռաֆայելին:
«Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը, չենք լսելու քո ձայնը, չենք զգալու քո ներկայությունը դպրոցի հարազատ պատերի ներքո։
Դու մեր դպրոցի սիրելի աշակերտներից էիր՝ քո տարբերվող տեսակով, քո բարությամբ, անկեղծությամբ, համեստությամբ ու մարդկային ջերմությամբ։ Քո ներկայությամբ լուսավորում էիր շրջապատդ, իսկ քո պայծառ ժպիտը միշտ կմնա մեր հիշողություններում։
Որպես ուսուցիչներ՝ մենք ոչ միայն գիտելիք էինք փոխանցում քեզ, այլև ամեն օր ուրախանում քո հաջողություններով, հպարտանում քո ձեռքբերումներով և հավատում քո լուսավոր ապագային։
Ցավոք, կյանքը քեզ համար ընդհատվեց շատ վաղ՝ թողնելով անամոք վիշտ, անպատասխան հարցեր ու անսփոփ կարոտ։
Դու կմնաս մեր սրտերում՝ որպես լուսավոր հիշատակ, որպես չապրած երազանքների ու չիրականացած նպատակների խորհրդանիշ։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքիդ, հարազատներիդ և բոլոր նրանց, ովքեր սիրում ու ճանաչում էին քեզ։ Թո՛ղ Աստված ուժ ու համբերություն պարգևի ծնողներիդ, հարազատներիդ և մեզ՝ դիմանալու այս անասելի ցավին:
Հանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա, մեր սիրելի՛ Ռաֆայել։
Քո հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»։


