Վալոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել և կից գրել․
«Մանկությանս ամենամեծ երազանքներից մեկը երգչուհի դառնալն էր։ Երբեք չէի պատկերացնի, որ մի օր այդ երազանքիս մի մասն իրականություն կդառնա այսքան մեծ ցավի միջով։ Այս երգը գրել ու կատարել եմ իմ կյանքի ամենաթանկ մարդու՝ պապայիս հիշատակին, անսահման սիրով, հպարտությամբ ու կարոտով։
Սակայն ամենից շատ ցանկանում էի, որ այս երգը միայն իմ պատմությունը չլինի։ Որ այն հասնի բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքի ամենաթանկ մարդկանց, և թեկուզ մի փոքր սփոփի այն ցավը, որի հետ նրանք սովորել են ապրել։
Այս ամենն իրականություն դարձավ @artem_valter – ի շնորհիվ, ում անչափ շնորհակալ եմ իմ ապրումներին երաժշտական կյանք տալու և այս երազանքս իրականություն դարձնելու համար։
Պապ, այս երգը քեզ համար է, բայց նաև բոլոր նրանց, ովքեր ինձ պես շարունակում են սիրել ու կարոտել մեկին, ում այլևս չեն կարող գրկել»։
Տեսանյութը՝ ստորև․


