«Դոշս ցավում ա»․ բանտում քաղաքապետի թեկնածուի մաhվանից առաջ քննչական գործողություններ են եղել․ մանրամասներ
Նուբարաշենի բանտում մահացած «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը ասել է «դոշս ցավում է»:
Մահվանից առաջ Նուբարաշենի բանտում քննչական գորոծողություներ են եղել:
Ավելի վաղ հայտնել էինք քիչ, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի բանտում։ Նրան կալանքի տարած դատավորը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանն է։
Նշենք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետը Վահան Նասրյանն է։
Արսեն Վաղինակի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, նախնական համաձայնության գալով նույն կուսակցության՝ դեռևս չպարզված անդամների հետ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ, ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց տվել է ընտրակաշառք, ինչպես նաև նախնական համաձայնության գալով նույն կուսակցության դեռևս չպարզված անդամների հետ, խմբի կազմում, նախապատրաստվել է տալ ընտրակաշառք:
ArmLur.am-ի հետ զրույցում վերջինիս փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ մոտ 10 օր առաջ է գնացել նուբարաշենի բանտ Արսեն Գեւորգյանին տեսակցության:
Փաստաբանի խոսքով՝ «Արսենը այնպիսի անձնավորություն էր, որ երբեք չէր դժգոհում, միգուցե ունեցել է առողջական խնդիր, բայց երբեք չի բողոքել, միշտ ասում էր դուք լավ եղեք»:
Ըստ փաստաբան Խաչատրյանի՝ այսօր ստացել է գրություն, որ նրա դեմ հարուցված քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Տեսանյութը՝ ստորև․


