Մամուլ

28-ամյա երիտասարդ մահապատժի է ենթարկվել

Իրանում մահապատժի է ենթարկվել քսանութամյա ուսանող Աբաս Անջոմրուզը։ Մահապատիժն իրականացվել է Քերմանի նահանգի Ջիրոֆթ քաղաքի բանտում։

Հաղորդման համաձայն՝ Անջոմրուզը մոտ վեց տարի առաջ ձերբակալվել էր զանգվածային բախումների ժամանակ, որի ընթացքում մասնակիցներից մեկը հրազենային վնասվածքներ էր ստացել և մահացել։ Բարձրագույն դատական իշխանությունը նրան մեղավոր էր ճանաչել սպանության մեջ և դատապարտել մահապատժի։

Մինչ մահապատժի իրականացմանը սպասելը՝ երիտասարդը շարունակել էր համալսարանում ստանալ կրթություն։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ անգամներ փորձեր էին արվել փոխել նրա նկատմամբ կայացված վճիռը՝ այն թեկուզ ցմահ բանտարկությամբ փոխարինելու նպատակով։

Սպանվածի մայրը ևս հայտարարել էր, որ պատրաստ է ներել Անջոմրուզին, որպեսզի մահապատիժը չիրականացվի։ Սակայն սպանվածի եղբայրը պահանջել էր, որ մահապատիժն անցկացվի։

Կիսվեք ձեր էջում