Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինը շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ
Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան, այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Անի Ավետիսյանի քույրը՝ Արփին։
Նրա խոսքով, հարազատներն արդեն տեսակցել են Անիին։ Հաջորդիվ նախատեսվող վիրահատությունների վերաբերյալ ընտանիքը դեռ տեղեկություն չունի։
Արփիի փոխանցմամբ, հարազատներն այժմ սպասում են, որ Անի Ավետիսյանը շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը ներթափանցել էր բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։
Անի Ավետիսյանը, հասցրել էր դանակով հարվածել էր Մուսաևին։ Դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Անիի 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։ Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։


