Շոու-բիզնես

Դու արնահոսող վերք մնացիր մեր սրտերում․ շնորհավոր երկնային ծնունդդ բարի Ալետ․ Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը

Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինե Թովմասյանը, ինստագրամյան իր էջում շնորհավորել է ամուսնու քրոջ երկնային ծնունդը։

«Ալ, էսօր պիտի գայինք, ծնունդդ շնորհավորեինք, քո նոր տանը…

Անհնար ա հաշտվել երիտասարդ, առողջ ու կյանքով լեցուն քո տեսակի չլինելու հետ, չեմ կարողանում հաշտվել կյանքի էս անարդար շրջադարձի հետ, չեմ կարողանում…

Դու արնահոսող վերք մնացիր մեր սրտերում, որ ամեն օր ու ամեն վայրկյան մեր սրտում ա, անգամ երբ ժպտում ենք։

Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ հրեշտա՛կ, իմ մաքուր ու բարի Ալետ, իմ խաղաղ ու խաղաղեցնող»։

Կիսվեք ձեր էջում