Ավտոմատով նստած կոմպոտ ա խմել ու փլավ կերել. Շաքիի բնակիչները՝ գյուղ մտած ադրբեջանցու մասին
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում հոկտեմբերի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել․ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, մտել գյուղի տներից մեկը և կրակել բնակչուհու ոտքին։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ, իսկ ադրբեջանցին ձերբակալվել է։
Ըստ գյուղացիների պատմածի՝ ադրբեջանցին մի քանի օր շարունակ գտնվել է գյուղի տարածքում։ Նա օգտվել է տանտերերի բացակայությունից և գիշերել նրանց տանը։ Երեխաները տուն վերադառնալիս նրան հայտնաբերել են քնած վիճակում և զանգահարել ծնողներին։
Ավելի ուշ, երբ կինը երեխաների հետ վերադարձել է տուն, ադրբեջանցին կրակել է նրա ուղղությամբ։ Կինը, սակայն, կարողացել է ինքնապաշտպանվել՝ դանակով հարվածելով նրան։ Վիրավոր ադրբեջանցին փախել և թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ իրավապահները հայտնաբերել և վնասազերծել են նրան։
Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանի խոսքով՝ դեպքի վայրում արյան հետքեր են հայտնաբերվել։ Տուժած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, նա տեղափոխվել է հիվանդանոց և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։
Ավելի ուշ հայտնի է դարձել նաև, որ ադրբեջանցին գյուղում գտնվելու ընթացքում իրեն բավականին հանգիստ է պահել։ Շաքիի բնակիչները մանրամասներ են հայտնել
Տեսանյութը ստորև․


