Մամուլ

Զապի խափանման միջոցը հրապարակվեց. Գևորիկինը դեռ՝ ոչ

Ինչպես արդեն հայտնել էինք ձերբակալվել են երկու «օրենքով գողեր»՝ Օշականցի Գևորիկն ու «Զապը»։

Ըստ իրավապահների՝ Գևորիկը մի խումբ անձանց հետ գնացել է Հրաչյա Ներսիսյան փողոց՝ «օրենքով գողի»՝ Զապի նախկին փեսային պատժելու նպատակով։

Տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են հայհոյանքներ, և կողմերը միմյանց հարվածներ են հասցրել։

Դեպքից հետո նախկին փեսան ևս փորձել է հաշվեհարդար տեսնել նախկին աներոջից, սակայն չի կարողացել ավարտին հասցնել իր մտադրությունը։

Քիչ առաջ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և Զապին 2 ամսով կալանավորել։ Օշականցի Գևորիկի նկատմամբ ընտրվելիք խափանման միջոցի հարցը դեռ քննվում է։

Տեղեկությունը հաստատեցին դատարանից։

Կիսվեք ձեր էջում