«Անցյալը թողնում եմ…». Ստելլա Մելիքյանը հուզիչ գրառում է արել
Շոումեն Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելա Մելիքյանը, շարունակում է սոցիալական հարթակներում բավականին ակտիվ լինել և պարբերաբար հրապարակումներ անել՝ կիսվելով իր անձնական կյանքի ու առօրյայի մասին։
Ստելան նոր լուսանկար է հրապարակել և կից գրել. «Քայլում եմ դեպի առաջ՝ թողնելով անցյալը հետևում։ Ամեն քայլի հետ ավելի եմ հասկանում, որ կյանքը ոչ թե սպասելն է, այլ շարունակելը։
Թող ճանապարհը երբեմն դժվար լինի, բայց ես ընտրում եմ առաջ գնալը, որովհետև ամեն նոր քայլ կարող է ինձ հասցնել այնտեղ, որտեղ իրականում պետք է լինեմ»։
Նշենք, որ Ստելան նախկինում ևս իր սոցիալական էջերում անդրադարձել է կյանքի տարբեր փուլերին և կիսվել անձնական մտքերով։



