Բենզինի թանկացման դեմ բողոքի դուրս եկածները փակել են ճանապարհը
Սիրիայում բենզինի թանկացման դեմ բողոքի դուրս եկած մարդիկ փակել են Մ5 միջպետական ճանապարհը, որն իրար է կապում երկրի հյուսիսն ու հարավը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածը, որը գտնվում է Իդլիբ նահանգի Մարեթ-էն-Նուուման քաղաքում, ցուցարարները փակել են այրվող անվադողերով և աղբով։Ավելի վաղ հայտնի էր դարձել, բենզին տեղափոխող մեքենաների շարժին խոչընդտոելու համար ցուցարարները փակել էին Դեյր-էզ-Զոր-Ռաքքա ճանապարհը։
Տեղացի փորձագետներն ակնկալում են, որ ստեղծված իրավիճակի պատճառով տրանսպորտային ծառայությունների արժեքը կարող է աճել 20–30%-ով
Սիրիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Աբդել Համիդ Սալլաթը SANA-ին հայտնել է, որ վառելիքի գների վերանայումը պայմանավորված է էներգակիրների համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակով։ Նա հավելել է, որ ընթացքի մեջ է նաև երկրի՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Բանիաս նավահանգստի նավթավերամշակման գործարանի վերականգնումը։


