Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը՝ լողալով 74 կմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը սահմանել է պատմական ռեկորդ՝ դառնալով այն եզակի մարդը, որը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով:
Հաղթահարված հեռավորությունը կազմում է 74 կիլոմետր: Անընդմեջ լողի ամբողջ գործընթացը տևել է գրեթե 34 ժամ:
Գերբարդ ֆիզիկական փորձությունից հետո մարզիկն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ ուժերը վերականգնելու նպատակով:
Տեսանյութը՝ ստորև․


