Իշխանությունն ու ընդդիմությունը հանձնաժողովներ ընտրեցին. ով որ հանձնաժողովն ընտրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«ՔՊ-ն ընտրում է Պաշտպանության և անվտանգության և Պետական-Իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոները»,- ըստ Դոնթի բանաձևի ԱԺ նիստում առաջինը հյատարարեց ՔՊ- խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ կվերցնեն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
ՔՊ-ն այնուհետև վերցրեց Արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողովները։
«Ուժեղ Հայատնը» ընտրեց Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովը։
9-րդ պաշտոնում ՔՊ-ն վերցրեց կրթության գիտության մշակույթի սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
ՔՊ-ն պահանջեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը։
10-րդ հանձնաժողովի նախագահի համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրեց Եվրոպական ինտեգրամ հարցերի մշտական հանձնաժողովը։
«Հետաքրքիր ընտրություն էր, պարոն Կարապետյան»,- արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը։
11-րդ և 12-րդ հանձնաժողովների նախագահների համար ՔՊ-ն պահանջեց Աշխատանքի և բարեկեցության հարցերի և Տարածաշրջանային և եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովները։


