ՄամուլՏեսանյութ

Իշխանությունն ու ընդդիմությունը հանձնաժողովներ ընտրեցին. ով որ հանձնաժողովն ընտրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ՔՊ-ն ընտրում է Պաշտպանության և անվտանգության և Պետական-Իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոները»,- ըստ Դոնթի բանաձևի  ԱԺ նիստում առաջինը հյատարարեց ՔՊ- խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ կվերցնեն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

ՔՊ-ն այնուհետև վերցրեց Արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողովները։

«Ուժեղ Հայատնը» ընտրեց Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովը։

9-րդ պաշտոնում ՔՊ-ն վերցրեց կրթության գիտության մշակույթի սպորտի  և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

ՔՊ-ն պահանջեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը։

10-րդ հանձնաժողովի նախագահի համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրեց Եվրոպական ինտեգրամ հարցերի մշտական հանձնաժողովը։

«Հետաքրքիր ընտրություն էր, պարոն Կարապետյան»,- արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը։

11-րդ և 12-րդ հանձնաժողովների նախագահների համար ՔՊ-ն պահանջեց  Աշխատանքի և բարեկեցության հարցերի և Տարածաշրջանային և եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովները։

Կիսվեք ձեր էջում