Մամուլ

Քիմ Քարդաշյանի տնից գողացել են իրերով լի մեքենան․ կասկածկալը ձերբակալվել է

Լոս Անջելեսի ոստիկանությունը Կալիֆոռնիայի Հիդդեն Հիլզ փակ գոտում գտնվող Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվող տղամարդու է ձերբակալել։ Այս մասին հայտնել է Los Angeles Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ տղամարդը ներխուժել է առանձնատան տարածք, երբ տան տերերը տանը չեն եղել։ Նրան նկատել են այն պահին, երբ իրերը բեռնում էր կալվածքում գտնվող մեքենաներից մեկի մեջ։ Ենթադրաբար, գողը մտադիր էր փախչել այդ մեքենայով։

Կասկածյալը ձերբակալվել է կիրակի։ Նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում, քննությունը շարունակվում է։

Կիսվեք ձեր էջում