Մամուլ

Ողբերգական վթար Գեղարքունիքում․ մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Բեգենչ Չ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում