«Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես հայտնել էինք 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում, 29.07.2026թ. առավոտյան դուրս էր եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չէր վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից։
Նա անհետացել էր գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են Վահե Ապիկյանին։
Տեսանյութը՝ ստորև․


