Մամուլ

Ավտովթար՝ Շիրակի մարզում. մեքենան բախվել է կոմբայնին, կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 42-ամյա Ռոբերտ Ե․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Սմբատ Բ․-ի վարած կոմբայնը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի ուղևոր 75-ամյա Մարիետա Չ․-ն «Ձախ հոնքի բաց վերք, ԳՈՒՎ հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

avtovtar 1 8
avtovtar 2 6
Կիսվեք ձեր էջում