Որպես անհետ կորած որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է․ որտեղ էր նա
Որպես անհետ կորած որոնվող Վահե Ապիկյանը ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ առավոտյան Վահեն դուրս է եկել տնից առանց որևէ մեկին տեղյակ պահելու, չի վերցրել որևէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից։
Նա անհետացել է՝ գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:


