Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ
Իրանը խախտել է հրադադարի ռեժիմը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցցանցում՝ չհստակեցնելով, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է որևէ գործողություն ձեռնարկել այդ կապակցությամբ։
«Երբ ես պատասխան քայլեր ձեռնարկեմ, դուք կիմանաք»,– կարճ նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Մինչ այդ Թրամփը հայտնել էր, որ Իրանը առնվազն չորս կամիկաձե անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող նավերի ուղղությամբ։
Նրա խոսքով՝ դրանցից մեկը հարվածել է խոշոր բեռնատար նավի վերին տախտակամածին։


