«Հանրային բողոք պետք է լինի, խայտառակություն է սա»․ հայտարարել է Լիանա Վանոյանը
Բլոգեր, դերասանուհի Լիանա Վանոյանը կտրուկ դեմ է արտահայտվել Կառավարության նոր նախագծին, որով նախատեսվում է ստեղծել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական համակարգ։
«Հանրային բողոք պետք է լինի, խայտառակություն է սա»,- նշել է նա։
Նախագծի համաձայն՝ կստեղծվի միասնական բազա, որտեղ կկապակցվեն քաղաքացու անձնագիրը, հեռախոսի IMEI կոդը և հեռախոսահամարները։
Սա իրավապահներին թույլ կտա իրական ժամանակում հետևել, թե ով և որտեղից է օգտվում կապից, ինչն արդեն դուրս է գալիս զուտ հարկային վերահսկողության շրջանակներից։
Տեսանյութը ստորև․


