Փրկարարները փլատակների տակից փրկել են նորածնին
Փրկարարները ավերված շենքի փլատակների տակից ողջ են դուրս բերել նորածին երեխայի՝ Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո, որոնք խլել են հարյուրավոր մարդկանց կյանքեր, հայտնում է BBC News-ը։
Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է փրկության պահը Լա Գուայրա քաղաքում․ փրկարարները զգուշորեն դուրս են բերում նորածնին փլատակների տակից և հանձնում մի տղամարդու, որը, ենթադրաբար, երեխայի հայրն է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երեխայի մորը նույնպես հաջողվել է ողջ դուրս բերել փլատակների տակից։
Երկրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Երկու հզոր երկրաշարժերի հետևանքով լայնածավալ ավերածություններ են գրանցվել։
Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 920 մարդ, իսկ ավելի քան 3 360-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։


