Ողբերգական դեպք. կինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացել
Մոսկվայում երիտասարդ կին է մահացել բնակարանում բռնկված հրդեհից փրկվելու փորձի ժամանակ։
Այս մասին հայտնում են տեղական տելեգրամյան ալիքները։
«SHOT»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Օչակովո-Մատվեևսկի շրջանի Վերնայա փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։
Երբ բնակարանը սկսել է արագորեն լցվել խիտ ծխով, կինը, այլ ելք չգտնելով, փորձել է փրկվել՝ ցատկելով չորրորդ հարկի պատուհանից։
Ականատեսների պատմելով՝ մինչ ցած նետվելը կինը կանգնած է եղել պատուհանի մոտ, որտեղից արդեն թանձր ծուխ էր ժայթքում։
Ցավոք, բարձրությունից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքները եղել են կյանքի հետ անհամատեղելի. նա մահացել է դեպքի վայրում՝ մինչ բժիշկների ժամանումը։
Դեպքի վայրում աշխատել են փրկարարներն ու շտապօգնության ծառայությունները։
Հրդեհի առաջացման պատճառներն ու միջադեպի բոլոր հանգամանքները ներկայումս պարզվում են։


